National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
28.03.2018
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությունը կարող է նպաստել խաղաղությանը եւ բարեկեցությանը Հարավային Կովկասում». Արմեն Աշոտյան
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում մարտի 28-ին աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգի հետ: Աշխատանքային քննարկման օրակարգային թեման եղել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական ռազմավարական նախաձեռնության քննարկումը, Հայաստանի ու Չինաստանի խորհրդարանական եւ ոլորտի փորձագիտական հանրույթների միջեւ համագործակցության խթանումը:

Քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով առկա համաշխարհային գործընթացներին, ընդգծել է, որ ներկա աշխարհակարգի, միջազգային հարաբերություններում առկա մարտահրավերների դիմակայման համատեքստում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական մեգանախագիծը Հայաստանի համար տարածաշրջանային հաղորդակցության նոր հնարավորություններ կարող է ստեղծել, ինչպես նաեւ նպաստել խաղաղությանը եւ բարեկեցությանը Հարավային Կովկասում:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերին՝ դեսպան Ըրլոնգը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Չինաստանը կողմնակից է հակամարտության բացառապես խաղաղ լուծման տարբերակին՝ բանակցությունների միջոցով:

Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային հարթակներում փոխգործակցության օրակարգին, տնտեսական, ներդրումային եւ հումանիտար քաղաքականության խթանմանը վերաբերող հարցերի:

Աշխատանքային քննարկման մասնակիցները հղել են հարցեր, հանդես եկել ելույթներով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am